▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան Սիթիի մենեջերը հեռացվել է աշխատանքից սուպերմարկետից երշիկ գողացած կատվին սատկացնելու համար

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ավանի Երևան Սիթի սուպերմարկետի մենեջերը սատկացրել է կատվին: Այս մասին ահազանգող քաղաքացին պատմում է, որ կատուն մտել է սուպերմարկետ և երշիկ գողացել «Կատուն 4-5 ձագ է ունեցել, երշիկը գողացել է, որ կերակրի իր ձագերին։ Էդ տականքը ոտքը դրել է կատվի կոկորդին ու, տանջամահ անելով, սպանել է։ Ինքն աշխատում է Երևան Սիթի սուպերմարկետում որպես մենեջեր ու պետք  է պատժվի իր արարքի համար։ Քո տեսակը պետք է վերանա»,- «Մենք և մեր կենդանիները» ֆեյսբուքյան խմբում տարածված տեսանյութում պատմում է քաղաքացին։ 

http://asekose.am/filemanager/uploads/city.jpg

Ավելի ուշ հրապարակվել է Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինայի հետ նամակագրությունը, որտեղ վերջինս տեղեկացնում է՝ տվյալ աշխատակիցն ազատվել է աշխատանքից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее