▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն անգործությունը՝ բնակչության առողջության հաշվին». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կրկին հայտարարվեց, որ օդի աղտոտվածության մակարդակով Երևանը աշխարհում առաջատարներից է, և ըստ բժշկական չափանիշի՝ աղտոտումն ու փոշու խտությունն այնպիսին են, որ պետք է պաշտպանիչ դիմակներով դուրս գալ փողոց։ Արդեն շուրջ երկու տարի է բարձրաձայնում եմ, որ այս վիճակին առավելապես նպաստում են Երևան քաղաքի տարբեր շինհրապարակներում, բնակելի միջավայրում տեղադրված բետոնհանգույցները, որոնք իրենց քիմիական, փոշու արտանետումներով հանդիսանում են բնակչության առողջության համար բարձր վտանգավորություն ունեցող արտադրական օբյեկտներ։ Դիմել եմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որտեղից պարզաբանվել է, որ այդ բետոնհանգույցները հանդիսանում են ապօրինի կառույցներ, քանի որ չունեն շինթույլտվություն, նաև ներառված չեն շենքերի շինթույլտվության կառուցվածքում, ՇՄԱԳ չեն անցել։ Բազմիցս տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետարանին, տեսչական մարմնին, որը ապօրինի է համարել այդ բետոնհանգույցները, սակայն մինչև օրս ոչինչ չի արվում, քանի որ կառուցապատողների հետ ունեն ակնհայտ կոռուպցիոն պայմանավորվածություններ և դրանից բխող վախ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին, եթե մի խեղճ մարդու կողմից ապօրինի կառուցված մի տնակ լիներ և ինչպիսի կոռուպցիոն անգործության է դիմում Երևանի քաղաքապետարանը՝ բնակչության առողջության հաշվին:
Սա է իրավասու պետական մարմինների պատկերը, հաջորդ քայլն իհարկե հանցանքի մասին հաղորդումներ ներկայացնելն է, որին ի վերջո գնալու եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее