▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Խորեն Լևոնյանը

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դերասանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ լավ է, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուններին ու հետևորդներին։

«Վթար էր, անցավ գնաց։ Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար։ Ես լավ եմ, ամեն բան նորմալ է։ Սիրով ձեր՝ Խորեն Լևոնյան»,- գրել է նա։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее