▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա. ձերբակալվել է պետական պաշտոնյա

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության  աշխատակիցները,  համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական  հետախուզության  բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Թումանյան  8 հասցեի մոտ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա մի քաղաքացու:

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝  վերջինս եղել է Hyundai մակնիշի ավտոմեքենայով և անձնական խուզարկությամբ  նրա մոտ հայտնաբերվել է  1 գրամ  «B8» գրառմամբ  սուբուտեքս տեսակի թմրանյութի  նմանվող  2 դեղահաբ, 2 հատ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված մոտ  0,66 գրամ սպիտակ մանրացված և մոտ 0,37 գրամ սպիտակ կոշտ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմավող զանգված:  

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ 52-ամյա տղամարդը պետական պաշտոնյա է և  աշխատում է ՀՀ  շրջակա միջավայրի  նախարարությունում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее