▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում  մեկ ամսական երեխա է մահացել. նրա մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/erexa.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Լսեք մասնագետներին, պատվաստվեք ու պաշտպանեք ձեր ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից...

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:

Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:

Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее