▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Ալլա Լևոնյանը Toyota-ով վթարային իրավիճակ է ստեղծել. կա վիրավոր

Երգչուհի Ալլա Լևոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վթարի մասին հայտնել է, որ ամեն բան կարգին է, փոքրիկ միջադեպ է եղել, որի արդյունքում, փառք Աստծո, ոչ մեկ չի տուժել։

«Ամեն բան կարգին է, ես լավ եմ, շնորհակալություն»։

Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված անձին` Ալլան նշեց, որ նրա վիճակը ևս լավ է, պարզապես կտրուկ արգելակելու ժամանակ ավտոբուսի մեջ կինը ընկել է, բնականաբար պետք է տեղափոխեին հիվանդանոց: Բարեբախտաբար հնարավորինա շուտ տուն է հասել, քանի որ լուրջ բան չի եղել։

Հավելենք, որ Լևոնյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պարզաբանել է.

«Քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր, որոշեցի այս տարբերակով գրել…
Սիրելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ, համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ՝ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ…
Շնորհակալ եմ անհանգստության համար։
Փառք Աստծուն փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»։

***

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее