▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երգիչը բռնազավթված Վարանդայի տարածք այցելելուց հետո դատապարտվել է 15-օրյա կալանքի»

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետն Արցախից ժամանակավոր բռնազավթած տարածքները համարում է իր և իր ընտանիքի սեփական «կալվածք»։

Մինչդեռ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սովորական քաղաքացիները զրկված են այդ «կալվածք» նույնիսկ ազատորեն այցելելու տարրական իրավունքից։


Ասվածի վերջին ապացույցն ադրբեջանցի երգիչ Մանաֆ Աղաևի այցն է բռնազավթված Վարանդայի տարածք, ինչից հետո վերջինս և նրան ուղեկցող անձը դատապարտվել են 15-օրյա կալանքի։
Հետևաբար, ակնհայտ է, որ սովորական ադրբեջանցուն այս տարածքները պետք չեն, քանի որ դրանք միայն ավելացրել են նրան կեղեքող Բաքվի բռնապետի և վերջինիս ընտանիքի անձնական ունեցվածքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее