▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ՝ Հայաստանում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 4 բալ

Հուլիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 11:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

/filemanager/uploads/erkrasharj.jpg

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее