Մի քանի անգամ անդրադարձել եմ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործին:
Խորապես համոզված եմ, որ եթե մենք ունենայինք բարոյական չափանիշներով առաջնորդվող իշխանություն ու դատաիրավական կայացած համակարգ, Վոլոդյան՝ եթե նույնիսկ պատժվեր, դա չպետք է լիներ ազատազարկման ձևով:
Վեց տարվա դատավճռից իսկապես հաշվեհարդարի հոտ է փչում, բայց ես այն կարծիքին չեմ, որ այդ հաշվեհարդարի հետևում կանգնած է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախ, չեմ տեսնում այն մոտիվացիան, որը պետք է ստիպեր մարտական ուղի անցած գեներալին՝ հաշվեհարդար տեսնել իր մարտական ընկերոջ հանդեպ:
Եվ հետո խնդիրն ունի բարոյական կողմ. անձամբ եմ ճանաչում Սեյրան Օհանյանին, նրան համարում եմ իմ ավագ ընկեր, գիտեմ նրա հոգատար վերաբերմունքը ազատամարտիկի, նրա հոգսերի հանդեպ ու չեմ հավատում, որ նա Վոլոդյային կպատժեր այն բանի համար, որ վերջինս բարձրաձայնել է ազատամարտիկների խնդիրների մասին:
Վստահ եմ, որ պատեհ առիթի դեպքում՝ հենց գեներալն առաջինը կմիջամտի, որպեսզի Վոլոդյան հայտնվի ազատության մեջ: