Դիտեք նաև՝
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։Տո պիտի սատկեիր,բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով։ Ես դեմ չեմ մի կոնֆետ վերցնելուն,բայց որ նպատակային գաս թալանի կներեք,բայց պիտի մեռնի նման բան անողը։ Լավ մենք էս կարգի ենք իջել: Ով գնաց ու ով մնաց,ափսոս շատ ափսոս(խնդրում եմ չասեք դրածա թող տանեն,էտքանը լավ հասկանում ենք,բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից):


