▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել

«Ոստիկանությունը ոչ մի թուղթ չի տվել, թե ինչ հիմքով են 4 ամիս ավտոմեքենաս առգրավել, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ գործողությունն ապօրինի է եղել, այսինքն՝ ոստիկանները մեքենաս գողացել են, 4 ամիս հետո որոշել են հետ տալ»,- այս մասին Օրագիր․Նյուզ-ի հետ զրույցում ասել է  մայիսի 30-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցած և ավտոերթ իրականացրած վարորդներից մեկը, որի ավտոմեքենան նույն օրը տեղափոխել էր տուգանային հրապարակ։

«Մեր զրուցակցի խոսքով՝ օրերս, երբ ոստիկանությունից կապ են հաստատել իր հետ և հայտնել, որ կարող է մոտենալ և ավտոմեքենան տանել, նա նախ զարմացել է, որ որևէ տուգանք, գրավոր ծանուցում չի ստացել, իսկ, երբ գնացել է ավտոմեքենան վերցնելու, որևէ ստացական չեն տվել։

«Ասացի՝ բա թուղթ չե՞ք տալիս, որ ավտոմեքենաս ձեր մոտ է եղել, որ հիմա ինձ եք վերադարձնում, պատասխանեցին՝ ոչ։ Անգամ՝ որևէ տեղ չեմ ստորագրել, որ մեքենաս վերցրել եմ։ Էս ո՞ւր ենք հասել։ Ես սա համարում եմ գողություն, և հիմա իրենց հանցանքը ծածկելու համար նման մեթոդներ են կիրառում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 30-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցած, դեպի Կառավարության շենք ավտոերթ իրականացրած քաղաքացիների ավտոմեքենաները ոստիկանները տեղափոխել էին հատուկ պահպանվող տարածք, նրանց մի մասի ավտոմեքենաները մինչ օրս չեն վերադարձնում։

Քաղաքացիները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ ՆԳՆ-ն հասկացել է, որ իրենցից շատերի տրանսպորտային միջոցների «առևանգումն» ապօրինի է, չեն կարողացել որևէ դրվագով գործ հարուցել, ուստի սկսել են վարորդներին անաղմուկ կանչել և տրանսպորտային միջոցները վերադարձնել»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее