Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Համացանցում կոշտ արձագանքներ են հնչեցնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր խոսքերին։
«Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են։ Հրաժարականդ գրի, Ավինյա’ն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Բլոգեր Արթուր Չախոյանն էլ գրել է․ «Հիմա արդեն պարզա տիգրան ավիՐյանին որտեղից այդքան շնորհք...
«Яблоко от яблони недалеко падает»— означает, что дети повторяют судьбу или ошибки своих родителей».
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հեղափոխական թիմի վարչության անդամը, երկրի նախկին փոխվարչապետը, մայրաքաղաքի քաղաքապետը մեծացել է այս արժեքների ներքո… Ինչքան ուշ հրաժարական ներկայացնեք, այդքան ժողովրդի ատելությունն ավելանալու է»։
***
Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«9 տոկոսանոցի հայր կոչվածը երկու կարևոր բացահայտում արեց։ Առաջինը՝ թե ոնց են իրականում քպ-ն ու նիկոլը վերաբերվում իրենց ընտրողին ու ինչ կարծիք ունեն նրանց մասին:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օպելն ամենաէժան մեքենան է, և օպել հիմնականում ձեռք են բերում մարզերի ու գյուղերի բնակիչները՝ малоимущий խավը, այսպես ասած:
Ու ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց այդ малоимущий խավն էլ հիմնականում հանդիսանում է նիկոլի էլեկտորատը և ընտրողը:
Պատճառները բազմիցս քննարկել ենք, հիշենք, որ դեռևս նիկոլի ընդդիմադիր եղած տարիներից ու մինչ օրս դրա պրոպոգանդան խարսխվում է «թալան» բառի վրա, այսինքն ուղղված է малоимущий խավին, իսկ նիկոլն էլ շարունակում է հասարակ ժողովրդի ծոցից ելած աղքատ ազնիվի կերպարի մեջ մնալ:
Բայց 9 տոկոանոցի հայրը բացահայտ ասաց, որ իրենց ընտրողը համբալ է:
Երկրորդ բացահայտումն այն էր, որ ավինյանն ու իր հայրը նույնպես համբալ են, պարզապես հիմա, իրենց կարծիքով, իրենք դուրս են եկել համբալի կարգավիճակից, որովհետև օպելի փոխարեն կարող են էլեկտրական մեքենա գնել:
Որովհետև միայն համբալը կարող է նման կերպ արտահայտվել իր տեսակի մասին:
Սուրճը ուրիշի հաշվին խմող բոմժը սարսափում է իր նախկին կարգավիճակից և ամեն կերպ աբստրահվում նրանից:
Մի շատ ճիշտ ասույթ կա՝ ստրուկների լավագույն վերակացուն հենց այդ ստրուկներից ընտրվածն է:
Ու 9 տոկոսանոցի հայրը դա ևս մեկ անգամ հաստատեց:
Բայց պիտի հիասթափեցնեմ 9 տոկոսանոցի հորը՝ ստրուկների վրա վերակացու կարգվելով, ստրուկը չի դադարում ստրուկ մնալ, իսկ դուք ոնց համբալ եղել եք, համբալ էլ մնացել եք»։