▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ռուս խաղաղապահները գնան, գալու են թուրքերը․ Շարմազանով

Այս իշխանությունը դարի նվեր է Էրդողանի ու Ալիեւի համար: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

«Այսօրվա Նիկոլ Փաշինյանի ասածով մենք ոչինչ չենք անում, գնում ենք խաղաղության, բայց թուրքը պատրա՞ստ է խաղաղության: Թուրքը խաղաղություն չի ուզում, ասում է՝ հանձնվիր: Ազգերը պետք է պատրաստ լինեն ինքնապաշտպանվել, ամեն ինչ ռուսի վրա գցելո՞վ ա: Հիմա էլ ասում են՝ ռուս խաղաղապահները թող գնան: Դա տրամվայ չի, ոչ էլ տրոլեյբուս, որ ռուսները գնան, զիջեն ամերիկացիքին կամ եվրոպացիքին: Ռուսները, որ գնան, ո՞վ է մտնելու, թուրքը: Այսօր լավ է, վատ է, այս գործողությունները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի  ԶՈւ  ստորաբաժանումները, շարունակելով  հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB 2» տիպի: 

Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее