▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վարչատարածքային օրենքով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան

Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի պետական սահմանի վերաբերյալ հարցերը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Վարչատարածքային բաժանման մասին օրենքին։ «Ավելին, դա չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր: 2010թ. ընունված այդ օրենքը, եթե այդպիսի «արժեք» ունենար, քանի՜ անգամ էինք լսելու ԵԱՀԿ ՄԽ, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե ձեզ թվում է՝ իրենք չէին լսել այդ օրենքի մասին։ Բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ունի զրո արժեք»,- ասաց Արամ Վարդևանյանը։

http://asekose.am/filemanager/uploads/aram_vardevanyan.jpg

Պատգամավորը նաև նկատեց․ «Եթե Վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրենք, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե շուտ երաշխավորում ենք՝ կբերենք այդ նախաձեռնությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее