ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում տեսանյութ է ներկայացրել ու գրել․ «Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյան, սա քո քաղաքն է, սա էլ քո Ներսես Մշեցու փողոցը, որի վերաբերյալ օրեր առաջ տեղադրել էինք տեսանյութ մեր տելեգրամյան ալիքում:
Փաստորեն, դու որոշել ես ասֆալտի փոխարեն փողոցը ծածկել հողով և դրանով ցույց տալ բնակիչներին, որ դու կատարե՞լ ես աշխատանք»: