▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեթուլլահ Գյուլենի հայրը հայ է. թուրք պատգամավոր

Ֆեթուլլահ Գյուլնեի մայրը հրեա է, իսկ հայրը՝ հայ։ Նման պնդում է արել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Էրզրումից ընտրված պատգամավոր Օրհան Դելիգյոզը։

Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության պատգամավոր Օրհան Դելիգյոզը նշել է Ֆեթուլլահ Գյուլենի ընտանիքը այլ տեղից են եկել Էրզրում։ «Նրանք Իրանից եկել են Բիթլիս, որից հետո հաստատվել են Էրզրումում։

Երբ Ֆեթուլլահ Գյուլենը արտասահմանյան անձնագիր էր ցանկանում ստանալ, նա իր մորական անունը նշել էր Ռաբին, որը ոչ թուրքական, ոչ է քրդական անուն է։ Նրա մայրը հրեա է, իսկ հայրը՝ հայ»,–ասել է թուրք պատգամավորը։

Աղբյուրը՝ news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее