▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսների նախկին նախարարը գումարներ է փոխանցել Կիպրոս. Փաստինֆո

 

Դեռևս անցյալ տարի մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում: Նույնիսկ լուրեր կային, թե նախարարը հրավիրվել է ԱԱԾ:
Իսկ խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին սկսել:
Եվ ահա, հետաքրքիր պատահականությամբ, այս նույնոլորտի ծրագրերն է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը: Եվ դարձյալ բացահայտումները բավական հետաքրքրական են:
Օրինակ՝ պարզվել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նրանց հետ կառավարությունը, ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:
Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրոդ ընկերություն՝ ընդ որում, գումարի միայն մի մասով: Իր հաշվետվության մեջ ՎՊ-ն, այս փաստի վերաբերյալ իր զարմանքը չզսպելով, գրում է. «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչու՞ է այն իականացվում կիպորսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:

Փաստինֆո-ն գրում է, որ դեռևս անցյալ տարի մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրված են Ազգային անվտանգության ծառայությունում: Նույնիսկ լուրեր կային, թե նախարարը հրավիրվել է ԱԱԾ:

Իսկ խնդիրը կապված էր Հայաստանին տրված խոշոր գրանտային ծրագրերի արդյունավետության և տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացի հետ, որի կատարման ընթացքի նկատմամբ ԱԱԾ-ում լայնամասշտաբ հետաքննություն էին սկսել:

Եվ ահա, հետաքրքիր պատահականությամբ, այս նույնոլորտի ծրագրերն է ուսումնասիրել նաև Վերահսկիչ պալատը: Եվ դարձյալ բացահայտումները բավական հետաքրքրական են:Օրինակ՝ պարզվել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից ՀՀ-ին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին:

Նրանց հետ կառավարությունը, ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:Սակայն հետագայում ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրոդ ընկերություն՝ ընդ որում, գումարի միայն մի մասով:

Իր հաշվետվության մեջ ՎՊ-ն, այս փաստի վերաբերյալ իր զարմանքը չզսպելով, գրում է. «Բնական հարց է առաջանում, եթե հայկական որևէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչու՞ է այն իականացվում կիպորսյան ընկերության կողմից՝ 704 100 ԱՄՆ դոլար արժեքով»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее