▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոստումները չկատարելու մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»․ Տիգրան Աբրահամյան

Պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամաբանության ներքո։ Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն։ Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պաշտոնանկություններին։ «Իշխանությունը փորձում է որոշակիորն փաթեթավորել տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Այս իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն հանրությունն այլ բանի է ականատես եղել։ Այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Աբրահամյանը՝ չբացառելով, որ այդ ամենին հետևելու են քրեական գործր։ Աբրահամյանի խոսքով՝ պաշտոններից զրկվելն այդ մարդկանց պատասխանատվությունից չի ազատում, որովհետև այն, ինչում նրանք թաթախված են եղել, ինչ-որ փուլում իրավական գնահատակն է ստանալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее