Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»։ Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը։
Նա ադրբեջանական ԶԼՄ-ներին պատմել է, թե արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբր մի քանի անգամ զանգահարել է իրեն և փորձել ճնշում գործադրել ընդհուպ մինչև Արցախի անկախությունը ճանաչելու համար։
***
Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք 3-4 անգամ ազդանշաններ ենք ստացել Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու վերաբերյալ։ Պատասխանը միշտ եղել է` մենք պատրաստ ենք: Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնա՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե Ձեզ անհրաժեշտ է հանդիպել մեզ հետ, ապա կարող եք հանդիպել այստեղ՝ Բաքվում, ասել է նախագահ Ի. Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ |