▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նոյեմբերի 13-ին հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գործող «Դիվա» ակումբում:

Այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիվա» ակումբում անվտանգության աշխատակիցների և հաճախորդի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել և կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել հերթապահ խումբը, ու մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ ինքը ծեծի է ենթարկվել «Դիվա» ակումբում:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 39-ամյա Վահրամ Փ.-ն է, ով արդեն ոստիկանության ծառայողներին հայնել է, որ ժամը 04:00-ի սահմաններում նշված ակումբում վիճաբանության ժամանակ անվտանգության աշխատակիցները հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին, ապա ծեծի ենթարկել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի և Գառնիի բաժինների ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ անվտանգության աշխատակցիները Երևանի բնակիչ 63-ամյա Մելիք Մ.-ն է և 46-ամյա Հայկ Ս.-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Մելիք Մ.-ն «Դիվա»-ի ներքին անվտանգության աշխատակից է, իսկ Հայկ Ս.-ն՝ ՀԱԲ-ից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее