▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գոռ Վարդանյան, «ասա իզվինի»»

Լրագրող Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գոռ Վարդանյան, «ասա իզվինի»։
Լավին պիտի ասել լավ, վատին՝ վատ։ Վերջապես Կրթության, գիտության և այլնի նախարարությունից մի լավ բան տեսանք։ ԿԳՄՍ նախարարությունը Մանկավարժահոգեբանական կենտրոնի վերլուծության ու եզրակացության հիման վրա դիմել է Գլխավոր դատախազություն՝ Գոռ Վարդանյանի նոր, չեմ վախենա էդ բառից, խայտառակ սերիալի հետ կապված հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Պատճառն այն է, որ ըստ մասնագիտական կենտրոնի եզրակացության՝ ֆիլմում ծխախոտի օգտագործումը, միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, երեխաների մասնակցությամբ փողոցային պահվածքով տեսարանները շատ վատ օրինակ են ծառայում դպրոցական ու դեռահաս երեխաների համար ու կարող են ընդօրինակվել նրանց կողմից։ Ահազանգը միանգամայն տեղին է ու ճիշտ։ Բրավո, ԿԳՄՍ նախարարություն։ Բացի այն, որ ֆիլմը նույնիսկ Գոռ Վարդանյանի նախորդ ֆիլմերի չափանիշներով ծայրաստիճան անհաջող ու անորակ է, ես որ տեսա էդ սերիալի՝ էրեխեքի մասնակցությամբ հատվածները, նրանց ժարգոնային խոսքը, լակոտական պահվածքը, առաջին տպավորությունն այն էր, որ կարծես ֆիլմի ստեղծողների կողմից արհեստականորեն փորձ է արվում նախորդ տարի Ռուսաստանում նկարահանված «Слово пацана» բազմասերիանոց ֆիլմի օրինակով դեռահասների ու երիտասարդների մեջ վերակենդանացնել փողոցային, քրեական բարքերը, ինչպես դա արվում էր 90-ականներին ծայրաստիճան պոպուլյար «Մեր բակի» «մանթո եմ, ապե, ապե» տեսարանով և նմանատիպ այլ նախագծերով։ Էդ ժամանակները վաղուց անցել են, ընկերներ, հիմա լրիվ ուրիշ ժամանակներում ենք ապրում, կայսրության թևերն էլ վաղուց խանձվել են։ Մի փորձեք փչացնել մեր էրեխեքին, դրա փոխարեն ազգային արժեքներ քարոզեք։ Հայ եք, չէ՞, վերջապես»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее