▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Գումի» շուկայից ՁՊՎ է բերվել 4 անձ։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՍԱՏՄ–ից։
Ստուգումները տեսչության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կատարել են այսօր առավոտյան։ Սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայության բացակայության հիմքով է միսը առգրավվել։ Իրավիճակն լարվել է այն բանից հետոմ երբ մսավաճառներից մեկը որպես բողոք ինքնահրկիզման փորձ է կատարել։ Ոստիկանների և մսավաճառների միջև ծեծկռտուք է սկսվել։ Ոստիկանները 8 հոգու բերման են ենթարկել։
«Մարդն իր սեփական անասունը մորթել է, վաճառում է, բռնել-տարել են, էս ո՞ր դարում ենք մենք։ Իրենք պետք է մենակ Աստծո պատիժը ստանան»։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՈՒՄ-ի տարածքի մսի շուկայի աշխատակիցներից մեկը։ Նա նշեց, որ հիվանդ անասունի միս հայտնաբերելու դեպքում, իհարկե, տեսչական մարմինը թող տանի, «հերն անիծի», բայց առողջ դեպքում դա անթույլատրելի է։ «Ֆաշիստը որ ֆաշիստ է, ասել է՝ առեք էսի կերեք, սրանք էդ էլ թույլ չեն տալիս», - ասաց տղամարդը։

***

«Մի հատ ցուլիկ ա մորթել, որ բերի վաճառի, չորս երեխա ունի, ու եկան, վերցրին, տարան»,- մեկնաբանելով «Գում»-ի տարածքի մսի շուկայում տեղի ունեցած դեպքերը՝ լրագրողներն ասաց տեղի աշխատակիցներից մեկը և մատնացույց արեց մի երիտասարդի։
Ինքը՝ երիտասարդը․ հայտնեց, որ ցուլիկը վերցրել էր վարկով, իսկ հիմա պատկան մարմինները տարել են, որպեսզի վառեն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։
Մսավաճառների խոսքով ստիպված են առանց սպանդանոցի թղթի միս վաճառել, քանի որ իրենց համայնքներում համապատասխան պայմաններ և սպանդանոցներ չկան։

***

Ինչպես հայտնել էինք առավոտյան «Գում»-ի շուկայում լարված իրավիճակ է եղել։ Մսավաճառներից մեկն անգամ ինքնահրկիզման փորձ է կատարել։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցության ստուգումներ են իրականացրել, որի արդյունքում հայտնաբերված պահանջներին չհամապատասխանող մեծ ծավալի մսամթերք է առգրավվել։ Մավաճառների և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել է, որի հետևանքով 8 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները նաև արցունքաբեր գազեն օգտագործել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ։ Ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ ձերբակալվածների վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար։

***

ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են․ «Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:
Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:

***

«Ոչ մեկին հաճելի չի դրսում մորթ անելը։ Թող տեղեր հատկացնեն՝ մորթ անելու, ամեն մի համայնքում, օրինակ՝ Վեդիի համայնքում, մի տեղ սարքեն, որ հեշտ լինի քշելը այդտեղ, տանեն մորթեն, թղթով, ամեն ինչով»։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՈՒՄ-ի տարածքի մսի շուկայի վաճառողներից մեկը։ Նա ասաց, որ դրա փոխարեն Սննդամթերքի անվտանգության տեսչությունը անասունների միսը տանում ոչնչացնում է, այն դեպքում, երբ ամեն մի անասունը կշռում է մոտ 100 կգ և դրա արժեքը 300-ից 400 հազար է։ «Եթե էդ մարդն ապրուստի միջոց չունեցավ, ի՞նչ պետք է անի, ստիպում են գնա հանցագործություն անի։ Ես ուրիշ մասնագիտություն չունեմ, մենակ էս անտեր միս մորթելը գիտեմ, իմ ձեռից էդ ա գալիս, գնամ ուրիշ ինչո՞վ ապրեմ»,- ասում է մսավաճառներից մեկը։
Նշենք, որ մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել, երբ նրա վաճառած միսը առգրավում էին։ Ոստիկանները կանխել են և նրան բերման ենթարկել «Ինքնահրկիզվող մարդու 1 միլիոն դրամի միսը վառել են, այսօր էլ 800 հազար դրամի միսը տարան վառելու»,- ասացին նրա գործընկերները։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։

***

Դիտեք նաև՝

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, ենթադրյալ կասկածելի, կամ անորակ, ոչ սպանդանոցային մսի ծագմամբ առգրավվելու ընթացքում տեսուչն իրավունք ունի՞ առանց ձեռնոցի, կամ հատուկ հագուստի, առանց կշռելու, առանց համապատասխան ակտ գրելու գործողություն կատարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее