▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գտնես մաթեմատիկայի դասատուին ու հարցնես՝ սա դպրոցում տոկոս հաշվել իմացե՞լ է»

Լրագրող Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել»,- ասել է ոչ անհայտ Քերոբյանը, որի լեզուն ամեն օր նորանոր հաջողություններ է գրանցում ՀՀ էկոնոմիկայում:


Հիմա գտնես դրա մաթեմատիկայի դասատուին ու հարցնես. «էս տգետը դպրոցում տոկոս հաշվել իմացե՞լ է» ...
Սփյուռքահայերի թիվը մոտ 10 միլիոն է: Քերոբը չի ասում գործարարների, ասում է սփյուռքահայերի:
Այսինքն՝ 10 միլիոնի 74 տոկոսը:
Այսինքն՝ 7 միլիոն 400 հազար մարդ պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել:
Դուք էլ խնդացի՞ք, թե՞ խղճացիք անուղեղին:
Դե լեզու, էլի, ասեց՝ թռավ մի կողմ, իսկ անիրազեկ մարդը կարդաց ու չհասկանալով, որ իր ականջներից հերթական լապշան կախեցին, ասաց .... «օօօօօ, բենամուկի...»:
Երջանկահիշատակ հերս կասեր «Աղ անեմ քո չեղած ուղեղին, հա...»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее