▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի «օրենքով գողերը» կմնան կալանքի տակ. նոր մանրամասներ՝ նրանց դատավարությունից

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։

Aravot.am-ն է գրում, նշելով, որ այն սկսվեց ժամը 16․00-ինու շարունակվեց մինչև 22․00-ն։ Ամբաստանյալները թվով 8-ն են, որոնցից 4-ը գրավի դիմաց ազատ են արձակվել։

Դատավորը Ռոման Սմբատյանն է։ Դատվողներից երկուսը օրենքով գողեր են՝ Սուրեն Ավետիսյանը, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։ Դատարանը մերժել է «Պաշի տղա Սուրո Լեննականսկուն» 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քիչ առաջ մերժեց նաև «Զապի եգան Արտյոմ Լեննականսկուն» 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։

Դատարանը չի փոխել նաև այս քրեական գործով անցնող Ցոլակ Գևորգյանի՝ «Տեքստիլի Ցոլոյի» ու Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի» խափանման միջոցները։ Փաստաբանը միջնորդել էր Կարեն Վարոսյանին ազատ արձակել 63 միլիոն դրամ անշարժ գույքի գրավադրմամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее