«Գյումրիի տոնածա՞ռն էր ամենամեծ խնդիրը, որ ԱԺ-ում հարցնում էին Փաշինյանից»․ Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացրել հանրապետության երկրորդ քաղաքից՝ ներկայացնելով, թե ի՞նչ է տեղի ունենում քաղաքապետարանի շենքում ու նշելով, որ Գյումրիում կոլապսային վիճակ է։
Հավելենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«ԱԺ պատգամավորն այսօր ՀՀ վարչապետին հարցնում է՝ այս տարի Գյումրիում տոնածառ դրվելու՞ է: Լրիվ լուրջ:
Անասնաֆերմա՞: Գլուխը պատին է տվել: Անհնար է խորհրդարանական հանրապետությունների դարավոր պատմության մեջ գտնել համադրելի մեկ այլ օրինակ»: