▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգիստ քնեք ու աղոթեք տղերքի անվտանգության համար

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրում է․

Կյանքը քաղցր բան ա: Լավ եք անում, որ տենց դողում եք ձեր կյանքի համար: Ուղղակի կողքից մի քիչ տարօրինակ ա նայվում, երբ դա անում եք Երևանում նստած: Սահմանամերձ գյուղում չեք, Արցախում չեք, այլ Երևանում եք: Մինչև ձեզ հասնելը սահման կա, սահմանի չկահավորված դիրքեր կան, այդ դիրքերում 68 թվի կասկեքով 18 տարեկան զինվորներ ու պայմանագրայիններ կան: Ու չնայած էդ ամենին իրանց ոգին տեղն ա: Ոգին տեղն ա անգամ, երբ գիտակցում են, որ արդեն 2 տարի ա իրանց ռեժիմով ուղարկում են մահվան, որ դուք խաղաղ ապրեք թշնամու հետ, իրանք զոհվում են, որ դուք Երևանի կենտրոնում փառատոններ անեք, Եռաբլուրի տակ էլ սալյուտ խփեք ձեր էրեխու ատամհատիկին:

Ձեզ մի քիչ զուսպ պահեք, էդքան էգոիստ մի եղեք: Էն տղերքն ընդեղ կանգնած չեն տրտնջում, դուք Երևանի կենտրոնում նստած ապաստարանի թռուցիկից 3 ժամ ա քուն ու դադար կորցրել եք...

Ապաստարանի տեղը 26 տարի առաջ պիտի իմացած լինեիք, ամեն օր ձեզ պիտի հիշացրած լինեին պատերազմող երկիր լինելու մասին, որ էսքան փափուկ ապրած չլինեիք:

Հ.գ. թշնամու համար սահմանին մի գրաված բարձունքն ավելի կարևոր ա, քան Երևանի ձեր վիսոտնու վրա աննպատակ արձակված հրթիռը: Հանգիստ քնեք ու աղոթեք տղերքի անվտանգության համար:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее