▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է. չի եղել իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը

Ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ՝ ընդդիմադիր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել տեղեկատվական հոսքերի կառավարման, դիտարկման,անվտանգության անկախ մասնագետի հետ, ով, ըստ Ջուլֆալակյանի, նաև պետական ապարատում աշխատանքի մեծ փորձ ունի:

http://asekose.am/filemanager/uploads/Arsen_Julfalakyan.jpg

«Հետևյալ ցուցանիշը բերեց.

- Այսօր հանրային տեղեկատվության 65 %-ը ֆեյք է: Չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը։

Անպայման հաշվի առեք, թե ինչ եք կարդում և որտեղ: Սունկ կայքերն ուղղակի անհաշվելի են՝ իրենց աղբ նյութերով:

Ընդդիմությունը ևս պետք է սա հաշվի առնի և դրանց դիմակայելու համապատասխան գործիքներ օգտագործի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее