▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարբած եկել ու հայհոյել էր, էս մարդն էլ մի հատ չափալախել ա». լարված իրավիճակ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում, որտեղ արդեն մի քանի օր է նստացույց եւ հացադուլ է իրականացվում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել:

Ակտիվիստներից մեկը հարվածել է տարեց մի քաղաքացու: Ոստիկանները բերման են եթարկել հարվածող տղամարդուն:

Այս առիթով ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել.

«Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ եւ հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո այս միջադեպը ծագեց: Իհարկե, բռնություն գործադրել բացարձակապես անթույլատրելի է, բայց ես կարծում եմ՝ մեր ոստիկանները խնդիրը կկանխեն: Մեր մշտական ընդդիմադիր ցուցարարներից է, անունը՝ Արթուր է»:

/filemanager/uploads/2022/04/week-3/cuyc.jpg

Իր հերթին զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասել է.

«Հարբած բիձա էր, եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա: Լավ է արել, ես էլ եմ ուզել սիլլեմ, չեմ սիլլել: Ծնող է հայհոյում, ո՞ր մի տղան չէր սիլլի»:
 

Տեսանյութը՝ news.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее