▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարսանիքի օրը փեսացուն հարսնացուի տուն բարձրանալիս արգելափակվել էր վերելակում»

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ՝ 911 ծառայության ստացված զանգերն ամփոփելիս, հիշեց տարվա ընթացքում գրանցված ամենզավեշտալի դեպքերը։
«Լինում են դեպքեր, երբ զանգում են 911 բառի ուղղագրությունը ճշտելու համար»,- նշեց նա։
«Մի դեպքում եմ հիշում, երբ քաղաքացին զանգել էր, անգլերենով ահազանգ էր փոխանցում, մեր օպերատորները կարող են սպասարկել տարբեր լեզուներով, երբ գրանցելու համար ահազանգը հարցնում են, թե որ հասցեից է, քաղաքացին կողքը գտնվող անձին հայերենով հարցնում է, թե որ զանգվածն է: Օպերատորը հարցնում է՝ եթե հայերեն գիտի, ինչու է անգլերեն խոսում, ասում է՝ ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ»,- պատմեց Մկրտչյանը։
«Նոր տարվա ընթացքում մի մայր զանգահարել էր և խնդրում էր Ձմեռ պապիկի անունից երեխայի հետ խոսել»,- նշեց նա։

«Հարսանիքի օրը փեսացուն հարսնացուի տուն բարձրանալիս արգելափակվել էր վերելակում, մեր փրկարարներն օգնեցին, որ նա շուտ հասնի իր ընտրյալին»,- հիշեց Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее