«Միսս Նիդերլանդներ 2023» գեղեցկության մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է 22-ամյա տրանսգենդեր Ռիկի Քոլեն։ Պատմության մեջ առաջին անգամ հաղթողը կին չէ: «Այս մասնակիցը ցնցել է բոլորին ամբողջ շոուի ընթացքում և գրանցել առավելագույն առաջընթաց», - ասել են ժյուրիի անդամները: Այժմ Քոլեն կներկայացնի Նիդերլանդները «Միսս Տիեզերք» մրցույթում, սակայն ոչ բոլորին է գոհացրել իրերի այսպիսի դասավորությունը: Twitter-ի բազմաթիվ օգտատերեր քննադատել են հոլանդական ժյուրիին այս ընտրության համար՝ նշելով, որ իրական հաղթողը պետք է լիներ փոխչեմպիոնը։ «Իսկական հաղթողը (որը դարձավ 2-րդ համարը-խմբ.) «Միսս Նիդերլանդներ - 2023»-ում «հաղթողի»՝ տրանսգենդեր տղամարդու կողքինն է: Տղամարդիկ ամենուր կանանցից խլում են մրցանակներն ու հնարավորությունները»,- վրդովված է հոլանդացի փիլիսոփա և իրավաբան Եվա Վլաարդինգերբրուկը։ |
Հաղթող գեղեցկուհին տղամարդ է. Հայտնի մրցույթը՝ սկանդալի կենտրոնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet