Օրեր հետո հայ և ֆրանսիացի հանդիսատեսի դատին կներկայացվի մի երիտասարդ աղջկա ողբերգական սիրո պատմությունը` «Անուշը», որի հիմքում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան է: Այն լինելու է նոր, ինչպիսին պատկերացնում են իսկ բեմականացման հեղինակներ Սերժ Ավեդիկյանը և Նիկոլյա Մյունզենը է: Այս մասին այսօրվա ասուլիսին տեղեկացրին հենց իրենք` հեղինակները: Սա հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է, որը արված է երկու երկրների համատեղ ուժերով:
«Ես զգացի, որ այս թեման պետք է ոչ թե հանել ազգային մոտեցումից և ունիվերսալ դարձնել, այլ Թումանյանի մոտեցումը պահպանել, որովեհտև այն արդեն իսկ ունիվերսալ է: Պետք էր միայն զտել, մաքրել: Հիմքը դրվեց հետևայլ ձևով` վերամշակել երաժշտությունը, համարձակվել դա անել: Իմ և Մյունզենի համար ամենակարևորը հետևյալն է` ինչպես այսօրվա աչքերով, զգացմունքով կարողանալ մոտենալ այս գործին, այսինքն` այսօրվա հայացք «Անուշի» վրա»,- նշեց Ս. Ավեդիկյանը:
Իսկ, ըստ Ն. Մյունզենի, այս բեմահղացումը հնարավորություն է տալիս մեկ և միևնույն տարածքի մեջ համակրելու ու իրար կապելու մեներգիչներին ու երգչախմբի երգիչներին, երաժիշտենրին ու պարողներին, բայց նաև արտաքին աշխարհը և ներսինը, անցյալն ու ներկան:
«Մեկ ձագարի մեջ է հավաքվել հայկական հարուստ գունաշխարհն ու ֆրանսիականը ու այդ ամենը մեկտեղվել և զտվել է, որի արդյունքը կատարյալ է»,- հավելեց Ն. Մյունզենը, ով հանդիսանում է բեմի ձևավորման, հագուստների և խորեոգրաֆիայի հեղինակը:
Հանդիսատեը բեմում Անուշի դրում կտեսնի Սոֆյա Սայադյանին, Սարոյի դերում` Լիպարիտ Ավետիսյանին, Մոսիի` Գուրգեն Բավեյանին, Անուշի մոր` Քրիստինա Սահակյանին, Սարոյի մոր՝ Լիլիթ Սողոմոնյանին:
Նշենք, որ «Անուշ» հայ-ֆրանսիական համատեղ նախագծի պրեմիերան Երևանում տեղի կունենա ապրիլի 26, 27, մայիսի 3, 4, ժամը՝ 19:00
Գ. Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում, իսկ Փարիզում` մայիսի 22, 23, 25, 26-ին, Նանտեռի Ամանդյե թատրոնում:
Բեմականացման հեղինակները խոստանում են, որ «Անուշի» երևանյան պրեմիերան դառնալու է այս գարնան ամենանշանակալից մշակությաին իրադարձությունը: