▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ օլիգարխներին սպասվում է թուրքի սպասարկու դառնալու ճակատագիր»

«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ օլիգարխներին սպասվում է թուրքի սպասարկու դառնալու ճակատագիր. դա է լինելու այն գինը, որ իրենք վճարելու են իրենց անսահման ժլատության ու փողապաշտության համար:


Միակ ու բարձրագույն արժեքը դիտարկելով որպես փողը` նրանք երբեք ներդրում չարեցին Հայկականի զարգացման համար, հասարակության որոշ շերտերի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար. լավագույն դեպքում սահմանափակվեցին մեկական եկեղեցի կառուցելով ու մարդկանց բրինձ-կարագ-հնձկաձավար հատկացնելով:
Ամեն մեկը, որ գլոբալ առումով կարող էր սեփական Ազգային դպրոցը հիմնադրել ու ֆինանսավորել անհատական հակակշիռ ծրագրեր, մտածեց միայն իր բիզնես շահի մասին` առանց հասկանալու, որ կրթական համակարգում ներդրումը հարատև արդյունք է բերում և քաղաքական կապիտալի և ճիշտ սերնդափոխության լավագույն միջոցն է:
Արդյունքում իրենց եսասիրության, սեփական անձը առավել դասը և միայն առկա կապիտալը հնարավորինս արագ բազմապատկելու դիմաց նրանց բոլորին սպասում է մեկ միասնական ճակատագիր` թուրքի առաջ խոնարհված նրա սպասարկուի կարգավիճակով:
Րաֆֆին հանճարեղ է ասել, որ
«Վաճառականը՝ մեր հասարակության բոլորովին ավերված և վնասակար մասն է. նրանցից մենք ոչինչ բարիք չենք սպասում։ Նրանք պաշտում են իրանց քսակը և ավելի ոչինչ։ Վաճառականը ազգ և հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, որտեղ են նրա շահերը»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее