ilur.am-ը գրում է, որ Երևանում մեկնարկած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. Խաչատուր Քոքոբելյանը, մասնավորապես, դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ չի ապահովվում ինչպես ելույթների համաժամանակյա թարգմանություն, այնպես էլ հանձնաժողովի փաստաթղթերի թարգմանություն ռուսերենից հայերեն: «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, այնպես որ, նիստում պետք է ապահովվի հայերեն թարգմանություն», - հայտարարել է Քոքոբելյանը: Ի պատասխան` հանձնաժողովի հայաստանցի համանախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշել է, որ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է`անկախ կազմակերպության տարբեր կառույցների նիստերի անցկացման վայրից: Միևնույն ժամանակ Հարությունյանը խոստացել է համաժամանակյա թարգմանություն ապահովել անձամբ Քոքոբելյանի ելույթի ժամանակ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում