▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան է գալիս թուրք հայտնի քրեական հեղինակությունը

Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է Twitter- ի իր միկրոբլոգում:

«Ընկերներ, դուք ասում եք, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չի կարողացել անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ արտաքին քաղաքականության մեջ իմ ներդրումն ունենալու համար: Այնտեղից ես մեկնելու եմ Կիպրոս, Հունաստան և Հայաստան», - գրել է Պեկերը՝ իրեն անվանելով «համաշխարհային խաղաղության դեսպան»:

Թուրքական հանցավոր աշխարհում Պեկերը համարվում է գլխավոր հեղինակություններից մեկը։ 49-ամյա տղամարդը բազմիցս դատապարտվել է հանցավոր գործունեության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее