▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պիտի պատրաստ լինի ԱԻՆ օդանավերով երեխաներին և կանանց տարհանելուն

ԲՀԿ-ական նախկին նախարար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

http://asekose.am/filemanager/uploads/naira_zohrabyan.jpg

 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց այսօրվանից Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ուկրաինական բազմաթիվ քաղաքների մերձակայքում գտնվող ռազմական ենթակառուցվածքները լայնածավալ հրթիռային ռմբակոծության տակ են։

Միացյալ արևմուտքը սկսել է Ռուսաստանի հանդեպ աննախադեպ սանկցիաների շարք։

Հրատապ է Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության խնդիրը։

Քիչ առաջ խոսել եմ համայնքի ներկայացուցիչների հետ եւ այս պահին դեռ իրենք տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում։

Սակայն էսկալացիան անասելի է եւ Հայաստանը պատրաստ պիտի լինի անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով երեխաներին եւ կանանց տարհանելուն»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее