Հայաստանում և աշխարհում սպորտային համագործակցությունների մեծ փորձ ու գործընկերային ցանց ունեցող Vbet ընկերությունն ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի կներկայանա որպես Հայաստանի պատմության ամենամեծ սպորտային նվաճումները գրանցած ըմբշամարտի ազգային հավաքականի հովանավորը:
Համագործակցության մաս են կազմում նաև Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող տեղական մրցաշարերը, որոնց շրջանակում կողմերը կներդնեն իրենց կարողությունները կազմակերպչական, հեռարձակման և մարքեթինգային ուղղություններով՝ առաջնությունները երկրպագուներին նոր մակարդակով ներկայացնելու համար: Համագործակցության մեկնարկը համընկել է Բուդապեշտում Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որը կանցնի մարտի 28-ից ապրիլի 3-ը:
Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնի 14 ըմբիշ:


