ԱԽ Քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա Միութենական պետությանը միանալու հարց և ինչ դիրքորոշում ունի ԱԽ քարտուղարը, պատասխանեց․ «Հայաստանի օրակարգում նման հարց չկա, հետևաբար իմ դիրքրոշումն այն է, որ Հայսաստանը սուվերեն ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին »,- նշեց նա։
Ճեպազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։


