▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Արմավիրի մարզում 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քնննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին: Այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի  33-ամյա բնակչուհու  ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ օգոստոսի  19-ին, ժամը 12:00-ից  13:00-ն ընկած ժամանակահատվածում իր հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում իր 9 տարեկան դստերը հրավիրել է  իր տուն և փորձել սեռական ոտնձգություններ կատարել: 

Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ: Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է  իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին,  ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее