Հայերս քաղաքականության մեջ հոգեբանական պատային վիճակում ենք: Դրանից չեն լուծվում մեր խնդիրները:
Մեր հանրության իրական քաղաքական աշխարհընկալումները երեքն են:
Մի մասը, ամենահինը ներկայիս Հայաստանում, անկախականներն են: Նրանց ներկայացնող հասարական-քաղաքական գործիչը Պարույր Հայրիկյանն է:
Մյուս զանգվածը Ղարաբաղ Կոմիտեին հարողներն են: Հասարակության այս մասը տարբեր ժամանակներում ղեկավարել են երեք նախագահները, բայց նրանց անփոփոխ առաջնորդը Լևոն Պետրոսյանն է, որն իր ազգանվան սկզբում տեր է գրում:
Երրորդ ու վերջին հատվածը սփյուռքահայությունն է իր կազմակերպություններով, եկեղեցական խորհուրդներով և ակումբներով: Այս հատվածը Մարուխյանից հետո ընդգծված առաջնորդ չունի, բայց անփոփոխ պահանջատեր է, անդադար ցեղասպանված, բայց ոչ հայրենադարձվելու նպատակ ունի իրականում մեծամասամբ, ոչ էլ երբևէ մասնակցել է քաղաքականությանն ու պատերազմին:
Վերջին երկու հատվածները մեր հանրության, ակնհայտ մոլորված են: Դրա վկայությունն է Հայաստանի ներկայիս վիճակը, արտագաղթը, և անդառնալի ուծացումն ու օտարացումը սփյուռքում:
Առաջին հատվածը դեռ չգիտե մոլորված է, թե ոչ, որովհետև այդ հատվածից ոչ ոք, ներառյալ առաջնորդը, չեն եղել իշխանություններում, երբևէ մոտ չեն թողնվել կառավարական լծակներին:
Հաշվի առնելով որ ուրիշ ոչ ոք չի մնացել մեր հանրությունում, իրենք էլ ֆիասկո են ապրել, պետք է որ վերջին երկու հատվածները խնդրեին առաջին հատվածին ստանձնել կառավարական պատասխանատվությունը, բայց դա անելու համար նրանք նախ պետք է իրենք իրենց խոստովանեն որ 20 տարի, և 120 տարի համապատասխանաբար, հիմարեցվել են:
Այ հենց սա էլ հոգեբանական պատն է, որը հայ մարդը հաղթահարել չի կարողանում, ամենայն հավանականությամբ անլիարժեքության բարդույթի ու երբևէ սիրված չլինելու պատճառով:
Հայը կարող է անգամ հայրենիքը զոհել իմացաբար, միայն թե չխոստովանի որ սխալվել է:
2013.11.02, Քոռբյոլե