▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են․․․

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պատասխանատու վարչապետը չի գոռում՝ Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։
Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։
Նիկոլ Փաշինյան, դու՝ ո՞ւր, պատասխանատվությունն՝ ո՞ւր։
Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։
Իրո՞ք։
Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՀՀԿ-ի անունից, 15-20 հոգու ներկայությամբ, հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չարեցիր։
Ինչո՞ւ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր՝ լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։
Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։
Ինչո՞ւ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։
Լավ հիշիր, Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։
Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։
Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։
Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Ու աձսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձևացնում։
Ո՞ւր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Ո՞ւր…երևի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիայի է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։

Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր «խեղճիզմի», միակողմանի զիջումների քաղաքականությունը ձախողվել է, որ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու անգամ այսքան նվաստացումներից ու մեր պետության համար կենսական իրավունքներից հրաժարվելուց հետո, ավելին՝ նոր ցուցակ է դրել Փաշինյանի դիմաց, որի իրագործմանն էլ հիմա Փաշինյանը եռանդով լծված է, քանի որ իշխանության ու պետական շահի միջև ինքը միշտ ընտրել ու ընտրելու է իշխանությունը, եթե անգամ դրա գինը ադրբեջանական քաղաքական շահերի սպասարկումն է․․․»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее