19-րդ դարի ռուս-կովկասյան պատերազմի ժամանակ ռուսական կայսրությունը ռազմական գործողությունների արդյունքում Հյուսիսային Կովկասի արևմտյան և կենտրոնական մասերից տարհանեց ու կոտորեց չերկեզներին:
Ռուսական կայսրության նպատակն այդ ազգի լրիվ կամ գոնե մասնակի ոչնչացումն էր: Ռազմական գործողությունների արդյունքում, չերկեզների մեծ մասը զոհվեց ու կոտորվեց:
Մի մասն էլ բռնագաղթեց... Ռուսաստանի տարածքում մնացին փոքրաթիվ չերկեզներ, ինչի արդյունքում պատմական արենայից իր պատմական հայրենիքում վերացավ ևս մի էթնիկ ազգ: Հետևաբար ռուսական կայսրության գործողությունները որակավորում են, որպես գենոցիդ ու էթնիկ ջարդ, չերկեզ ժողովրդի նկատմամբ:
Մայիսի 21-ին լրացավ ցարական Ռուսաստանի կողմից կատարված չերկեզ ժողովրդի գենոցիդի 150-ամյակը:
Լոս Անջելեսի գենոպոլետիկական ակումբի կողմից Նյու Յորք մեկնեց նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում էին, ակումբի անդամներ Էդուարդ Էնֆիաջյանը, Արիս Քարամյանն ու Աշոտ Բայաթյանը:
Պատվիրակությունը հյուրընկալվեց չերկեզական մշակութային կենտրոնում, որը գլխավորում է Ալի Բերկեզին: Մայիսի 21-ին Նյու Յորքի Times squer-ում կայացավ միտինգ, որին բնականաբար մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը: Էդոարդ Էնֆիաջյանը իր ելույթում նշեց, որ հայերը, առավել քան որևէ մեկ ուրիշ ազգի ներկայացուցիչ, հասկանում ու կիսում են չերկեզ ժողովրդի վիշտն ու արդար պահանջը, քանզի իրենք էլ ապրել են նույն ցավն ու մորմոքը:
Նաև հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց չերկեզներին, հայոց ցեղասպանության փաստը ընդունելու համար:
Այս տարվա փետրվարին, չերկեզները պաշտոնապես ընդունել են հայոց ցեղասպանության փաստը:
Քննարկվեցին նաև փոխհամագործակցության ու իրար սատարելու հարցեր, որոնք առավել որոշակի կպլանավորեն ու կյանքի կկոչեն առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունանա Լոս Անջելեսում:
Հեղինակ` Արմինե Ավետիսյան
Լուսանկարում` աջից`Ալի Բերզեք, Աշոտ Բայաթյան, Նարդ, Էդուարդ Էնֆիաջյան, Իյադ Յուգարի, Արիս Քարամյան