▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը՝ Տույի սպանության օրը իր ներկայության մասին լուրը զրպարտություն է համարում

Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ  անդրադարձ է կատարել այնշրջանառվող լուրերին, որոնց համաձայն ինքը Քանաքեռցի Տույի սպանության օրը ինքը ներկա է եղել: Նա նշել, որ խնդրում է հերքում բոլոր այն լրատվամիջոցներից, որոնք տեղադրել են նյութը։ Ներկայացնում ենք Հայկ Սարգսյանի գրառումը։

http://asekose.am/filemanager/uploads/Hayk_Sargsyan_haxordum.jpg

Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թաթուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։

Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։ Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես նոյեմների 11-ին եղել եմ դեպքի վայրում։

Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ» -ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․

1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։

3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։

4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմների 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։

5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են, որ նոյեմների 10-ից 16-ը եղել եմ ՌԴ-ում։

6. ՀԱԿՊ պաշտոնական էջի նոյեմբերի 11-ի հոդվածը ևս ապացուցում է, որ այդ օրը եղել եմ Կազանում:

Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։ Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը։

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее