▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանությունն անժխտելի է. Արմենչիկն արձագանքել է Վարդան Ղուկասյանի հորդորին

Ես երբեք չեմ մոռանա իմ Վարդան պապիս կյանքի դաժան պատմությունը, թե ինչպես էր ինձ պատմում 1915 թվի ցեղասպանությունից փախնելու ու փրկվելու մասին․․․Հայոց ցեղասպանությունն անժխտելի է և այդ փաստի վերաբերյալ ցանկացած հարցական՝ անընդունելի և անհանդուրժելի,-գրել է երգիչ Արմենչիկը սոցիալական ցանցերի իր էջերում՝ այդպիսով արձագանքելով   Վարդան Ղուկասյանի կոչին։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հորդորել և պահանջել էր Հայաստանում և Սփյուռքում ապրող մտավորականներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրենց քննադատությունն, արձագանքը և խոսքը հնչեցնել Հայոց ցեղասպանության մասին՝ Փաշինյանի կողմից հնչեցրած մտքերին, որ նա հնչեցրել Շվեյցարիայում ապրող հայերի հետ հանդիպմանը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее