▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրենիքը թուրքին հանձնածների թիմի որևէ անդամ իրավունք ունի որոշելու, թե որ լրատվամիջոցն ա կարմիր գիծ անցնո՞ւմ». Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքը պատգամավոր է հողատուների թիմից, հորոխպերը պայքարում է էդ թիմի դեմ ու շատ ակտիվ, ախպերը էդ թիմի դեմ տեսահոլովակներում է նկարվում։ Ախպոր նկարված տեսահոլովակն էն մասին ա, որ ադրբեջանցիներն են որոշում, թե Սյունիքով ոնց անցնենք։ Այսինքն՝ իրականության մասին ա։ Ազգուտակը մի կողմում ա, ինքը՝ մյուս կողմում ա։ Տեսակի հարց ա, ամեն մարդ չէ, որ կարա ՔՊ-ից դեպուտատ լինի, տաղանդ ա պետք, լիքը բաներ հաղթահարել ա պետք, լիքը բաների վրա սև գիծ քաշել ա պետք։

http://asekose.am/filemanager/uploads/artur_hovhannisyan.jpg
Հայրենիքը թուրքին հանձնածների թիմի որևէ անդամ իրավունք ունի որոշելու, թե որ լրատվամիջոցն ա կարմիր գիծ անցնո՞ւմ: Էդ ի՞նչ կարմիր գծեր եք քաշել, կարող ա՞ դրանից մի հատ էլ տանեք քաշեք Սև լճից էն կողմ, որ հողերը թուրքին չտաք, մի հատ էլ՝ Շորժայում քաշեք, որ էս կողմ չգա թշնամին։ Երկիրը վարի տալուց առաջ կարմիր գիծ չտեսա՞ք։
Ես մեր Էմմա Հովսեփյանին խնդրում եմ ամեն մի բանկա-բութուլկայի հարց չուղղել, եթե անգամ դա պաշտոնյա է ու հատկապես շշալցվում է ԱԺ-ում»:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ չպատասխանեց լրագրողի հարցին, թե ինչ է անում իշխանությունը՝ քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար այն դեպքում, երբ Կապան-Գորիս ավտոճանապարհին մարդիկ ստիպված են լինում անցնել ադրբեջանական անցակետի կողքով, ադրբեջանցիները սպառնում են, հայհոյում, հարվածում մեքենաներին:

«Yerevan.Today լրատվականը, բացի նրանից կամ պայմանավորված նրանով, որ սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը, կարմիր գծեր է հատել, անձնական բնույթի տարբեր մեկնաբանություններ արել և այլն: Իմ որոշումը՝ չպատասխանել հարցին, պայմանավորված է այդ լրատվամիջոցի անբարեխիղճ գործունեությամբ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, թե ինչու չպատասխանեց լրագրողի հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее