▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում՝ հայտնաբերելով առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների: Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/vostikanutyun.jpg

Նույն միջոցառման շրջանակներում, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի, 61-ամյա կին, խափանման միջոցը՝ կալանք:

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее