▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՊՆ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:

Զինծառայողի առողջական վիճակը բավարար է:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։ Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաև քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее