«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօրվա հանրահավաքին չի մասնակցի։ Վերջինս արտերկրում է։

Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատել է կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ «Կարճատև այցով եվրոպայում է՝ առողջական հարցերով»,- ասել է Սոս Հակոբյանը։ Այլ մանրամասներ Հակոբյանը չի հայտնել:
Նշենք, որ այսօր 18:00-ին Ֆրանսյիայի հրապարակում նախատեսված է դիմադրության շարժման հերթական հանրահավաքը։


