▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները

Ավարտվել է «Օսկար 2024» մրցանակաբաշխությունը: Անակնկալներ չեն եղել. «Օփենհեյմեր»-ը վերցրել է գրեթե բոլոր գլխավոր մրցանակները:

Լավագույն ֆիլմ

«Ամերիկյան ընթերցվածք»

«Անկման անատոմիա»
«Բարբի»
«Լքվածները»
«Ծաղկի լուսնի սպանողները»
«Մաեստրո»
«Օփենհեյմեր»՝ հաղթողը

«Անցյալ կյանքեր»

«Աղքատ թշվառները»

«Հետաքրքրությունների զոնա»

Լավագույն կանացի դեր

Անեթ Բենինգ («Դայանա Նայեդ»)
Լիլի Գլադսթոուն («Ծաղկի լուսնի սպանողները»)
Սանդրա Հյուլեր («Անկման անատոմիա»)
Քերի Մալիգան («Մաեստրո»)
Էմմա Սթոուն («Աղքատ թշվառները»)՝ հաղթող

Լավագույն ռեժիսոր

Ժյուսթին Թրիե («Անկման անատոմի»)
Մարթին Սքորսեզե («Ծաղկի լուսնի սպանողները»)
Քրիստոֆեր Նոլան («Օփենհեյմեր»)՝ հաղթող

Յորղոս Լանտիմոս («Աղքատ թշվառները»)
Ջոնաթան Գլեյզեր («Հետաքրքրությունների զոնա»)

Տղամարդու լավագույն դեր

Բրեդլի Քուփեր («Մաեստրո»)
Քոլման Դոմինգո («Ռասթին»)
Ջեֆրի Ռայթ («Ամերիկյան ընթերցվածք»)
Փոլ Ջամաթի («Լքվածները»)
Քիլիան Մըրֆի («Օփենհեյմեր»)՝ հաղթող:

Թարմացված․ «Օսկար 2024» մրցանակաբաշխության ժամանակ «20 օր Մարիուպոլում» ֆիլմը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ուկրաինական վավերագրական ժապավենը նկարահանվել է ուկրաինացի լրագրող և ռազմական թղթակից Մստիսլավ Չեռնովի կողմից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին երեք շաբաթվա ընթացքում: Նկարահանող խումբը փաստագրել է քաղաքում տեղի ունեցած հարձակումները, ավերածություններն ու խաղաղ բնակիչների տառապանքները:

Մրցանակաբաշխության ժամանակ Մստիսլավ Չեռնովն ասել է. «Կցանկանայի՝ երբեք չստեղծել այս ֆիլմը: Կցանկանայի՝ Ռուսաստանը երբեք չհարձակվեր Ուկրաինայի վրա և չգրավեր նրա տարածքները»:

Ուկրաինացի ռեժիսորը հույս է հայտնել, որ ճշմարտությունը կհաղթի։ «Փառք Ուկրաինային»,- իր ելույթում նշել է ռեժիսորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее