▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց ապացուցենք, որ Նիկոլը շպիոն է, նրա բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես մխիթարանք պետք է նշել, որ հետնիկոլյան շրջանում հենց ապացուցենք, որ Նիկոլը շպիոն է, ապա, ըստ միջազգային իրավունքի, նրա բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են։ Դրա համար պետք է.

ա/ գալ հետնիկոլյան շրջան, այսինքն՝ հեռացնել Նիկոլին,

բ/ դատարանով ապացուցել, որ նա շպիոն է,

գ/ ստեղծել համապատասխան քաղաքական իրավիճակ, որտեղ կգործեն միջազգային իրավունքի այդ դրույթները:

Ի դեպ, նաև՝

դ/ խորհրդարանը պետք է խուսափի Նիկոլի դավաճանական պայմանավորվածությունները հաստատելուց, քանի որ այդ դեպքում և՛ չեղարկումն է ավելի դժվար լինելու, և՛ խորհրդարանականներն են դառնում համաշպիոններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее