▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեշտ չէ… Արթուր Կարապետյանը`կնոջ իրեն սանձելու, նրա ուժեղ լինելու մասին

«Իմունիտետ»-ի տաղավարում դերասան Արթուր Կարապետյանն էր, ով սոցիալական հարթակներում  ակտիվություն չունի: 

«Երևի ժամանակն է այդպիսին, որ պետք է ավելի ակտիվ լինենք, որովհետև մարդիկ այսօր կյանքը ճանաչում են սոցիալական հարթակներով։ Այնքանով, որքանով կա դրա անհրաժեշտությունը, երբեմն տեղադրում եմ, եթե ինչ-որ նոր ֆիլմի, ներկայացման, միջոցառման գովազդ է պետք լինում, երբեմն տեղադրում եմ։ Փորձում եմ ապրել այդ հարթակից դուրս՝ իրական կյանքում, ոչ թե վիրտուալ իրականության մեջ։ Մեր ժամանակին հիվանդությունն է»,-ասել է Արթուր Կարապետյանը։

Այսօր և երեկ ի՞նչ էվոլուցիա է ապրում դերասանը.

«Դերասանի մասնագիտությունն ինձ համար շատ լուրջ մասնագիտությունն է։ Դու գործ ունես մարդկանց հոգիների, մարդկան մտքի հետ։ Մասնագիտությանը լավ պետք է տիրապետես, որպեսզի մարդկանց վնաս չտաս։ Այսօր շատերն են ուզում դերասան դառնալ։ Այսօր բոլորը ցանկություն ունեն երևալու և շատ հեշտ է դա։ Մեր ժամանակ, որպեսզի դու կարողանայիր բարձրանալ մայրաքաղաքային թատրոնի որևէ բեմ, շատ երկար ճանապարհ պետք է անցնեիր, իսկ այսօր, ցավոք սրտի, շատ դյուրին է դարձել բեմ բարձրանալն ու բեմից ներկայանալը»։

Դերասանը զրույցի ընթացքում խոսեց նոր սերնդի մասին.

«Նոր սերունդը շատ լավն է։ Յուրաքանչյուրն նոր սերնդի համար պատասխան է տալիս իրեն դաստիրակողը այսինքն մենք։ Ես մեզանից հետո եկող սերնդի համար պատասխանատու եմ, որովհետև ես եմ նրան «դաստիրակում»։ Շնորհալի երեխաներ շատ կան, բայց դրա հետ մեկտեղ պատահական երևույթներն էլ մեծ թիվ են կազմում»։

Խոսք եղավ նաև Արթուր Կարապետյանի անձնականից, իր և Սաթենիկի միասին ապրելու ու աշխատելու փորձառությունից: Դերասանը խոսեց.

«Սաթիկը, որպես դերասանուհի, հիմա չասեք կինս է, գովում եմ, եզակի դերասանուհի է, և մեր դաշտում իր նմանը չունեցող ինձ համար, որովհետև իր տեսակից չկա։ Շատ պատասխանատու է նրա հետ բեմ բարձրանալը, ինքը գործում մաքսիմալիստ է, զիջում չի սիրում։ Կյանքում ցանկացած մարդկային փոխհարաբերության մեջ կարող է զիջել, երբ դիմացինը խոսում է, կարող է լռել, բայց բեմում ինքը մաքսիմում տրամադրվում է և փորձում հասնել առավելագույնին»։

Արթուր Կարապետյանը մի անգամ ասել է, որ Սաթենիկն իրեն սանձում է, շատ առումներով ուժեղ կին է։ Հե՞շտ է ապրել ուժեղ կնոջ և լավ դերասանուհու կողքին ու չճնշվել:

«Հեշտ չէ, պատասխանատու է։ Դա երևի ճիշտ է, որ մտածում եմ ամեն խոսքի, ամեն արարքի հարցում, որովհետև վերջին ժամանկներս մենք շատ անպատասխանատու ենք ապրում»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее